ԱՄՆ-ն ուղղակիորեն չի մասնակցի ՀԱՄԱՍ-ի դեմ գործողություններին. Թրամփ

2 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգներն անմիջական մասնակցություն չի ունենա Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական ​​շարժման դեմ ուժային գործողություններին, դրանով կզբաղվեն տարածաշրջանային դերակատարները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է Forbes Breaking News-ը:

«Մենք կպարզենք՝ արդյոք նրանք (ՀԱՄԱՍ-ը) իրենց լավ են պահում.... Եթե նրանք իրենց լավ չպահեն, մենք դրանով կզբաղվենք», - ասել է ԱՄՆ ղեկավարը։ 

Նրան խնդրել են մեկնաբանել իր հայտարարությունն այն մասին, որ եթե Գազայում սպանությունները շարունակվեն, ապա «մենք ստիպված կլինենք մտնել» այնտեղ։

«Ես չեմ ասել՝ ով կմտնի (խմբ.՝ պաղեստինյան անկլավ)։ Ինչ-որ մեկը կմտնի, բայց դա մենք չենք լինի։ Կան մարդիկ, որոնք գտնվում են այնտեղ, շատ մոտ, և նրանք շատ հեշտ կկատարեն դա», - ասել է Թրամփը:

Միևնույն ժամանակ, նա նշել է, որ նման քայլերը կիրականացվեն Միացյալ Նահանգների «հովանու ներքո»: 

Ավելի վաղ Թրամփը ՀԱՄԱՍ-ին մեղադրել էր Գազայում մարդկանց սպանելու համար և սպառնացել նոր ուժային միջոցներ ձեռնարկել արմատական ​​շարժման դեմ: 

Հոկտեմբերի 9-ին Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը համաձայնության են եկել հրադադարի վերաբերյալ ամերիկյան ծրագրի շուրջ։ Հոկտեմբերի 13-ին ՀԱՄԱՍ-ը վերադարձրել է բոլոր ողջ մնացած 20 պատանդներին, ինչի դիմաց Իսրայելն ազատ է արձակել գրեթե 2000 պաղեստինցի բանտարկյալի։ Կողմերի միջև զոհվածների մարմինների փոխանակումը դեռ շարունակվում է։

Հայերեն Русский

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել