Իրան

Իրանն ու Բելառուսը վստահություն են հայտնել հարաբերություններն ընդլայնելու կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

Իրանն ու Բելառուսը վստահություն են հայտնել հարաբերություններն ընդլայնելու կապակցությամբ

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և Բելառուսի արտաքին գործերի նախարար Մաքսիմ Ռիժենկովը քննարկել են երկու երկրների կապերը՝ վստահություն հայտնելով, որ հարաբերությունները կընդլայնվեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:

Արաղչին և Ռիժենկովը հանդիպել են հոկտեմբերի 16-ին Ուգանդայի Կամպալա քաղաքում՝ Չմիավորման շարժման 19-րդ նախարարական հանդիպման շրջանակներում։

Երկու նախարարները քննարկել են իրենց երկրների միջև տարբեր տնտեսական, առևտրային և դիվանագիտական ​​ոլորտներում համագործակցության առաջընթացը։ Նրանք վստահություն են հայտնել, որ հաշվի առնելով իրենց պետությունների ղեկավարների՝ հարաբերությունները ընդլայնելու փոխադարձ պատրաստակամությունը՝ ականատես կլինեն երկու ժողովուրդների համար օգտակար համագործակցության ամրապնդման: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում