Միացյալ Նահանգներ

Թրամփը կարող է Հարավային Կորեա այցելել հոկտեմբերի 29-30-ը

2 րոպեի ընթերցում

Թրամփը կարող է Հարավային Կորեա այցելել հոկտեմբերի 29-30-ը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավանաբար, երկօրյա այցով  Կորեայի Հանրապետություն կմեկնի հոկտեմբերի 29-30-ը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Կորեայի Հանրապետության նախագահի վարչակազմի Ազգային անվտանգության վարչության պետ Վի Սոն Լաքը։

«Ակնկալվում է, որ նախագահ Թրամփը կժամանի հոկտեմբերի 29-ին և երկրում կլինի մինչև հոկտեմբերի 30-ը: Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի գագաթնաժողովը, ինչպես ենթադրվում է, տեղի կունենա մոտավորապես այդ ժամանակ, և ԱՄՆ-ի ու Չինաստանի գագաթնաժողովը, եթե դրա շուրջ համաձայնություն ձեռք բերվի, նույնպես կարող է տեղի ունենալ այցի ժամանակ», - Վի Սոն Լաքի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը: 

Հոկտեմբերի վերջին Հարավային Կորեայի Կյոնջու քաղաքում սպասվում են Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) մի շարք միջոցառումներ, ներառյալ  բիզնեսի ղեկավարների հանդիպում հոկտեմբերի 29-31-ը և արտաքին գործերի նախարարների հանդիպում հոկտեմբերի 29-30-ը։ ԱԽՏՀ գագաթնաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը։

Միևնույն ժամանակ, Վի Սոն Լաքը հայտարարել է, որ Հարավային Կորեան տեղեկություն չունի ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի ղեկավարների հանդիպման նախապատրաստման մասին։

Հոկտեմբերի 14-ին Հարավային Կորեայի միավորման նախարար Չոն Դոն Յոնը հայտարարել էր, որ ԱԽՏՀ գագաթնաժողովի անցկացման ժամանակ Դոնալդ Թրամփը և Կիմ Չեն Ընը կարող են հանդիպել միջկորեական սահմանին։ 

«Անհնար է հաստատ իմանալ», - մեկնաբանել է Վի Սոն Լաքը նախարարի խոսքը։

Նա հավելել է, որ Սեուլը կապի մեջ է Վաշինգտոնի հետ այդ հարցի շուրջ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում