Մարզեր

Հիմնանորոգվել է Աստղաձորի գերեզմանոցի մուտքի ճանապարհահատվածը

1 րոպեի ընթերցում

Հիմնանորոգվել է Աստղաձորի գերեզմանոցի մուտքի ճանապարհահատվածը

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Աստղաձոր գյուղում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվել է Աստղաձորի գերեզմանոցի մուտքի ճանապարհահատվածը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Աստղաձորի վարչական ղեկավար Արթուր Ալեքսանյանը, Աստղաձորի գերեզմանոցի մուտքի ճանապարհահատվածի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 17 միլիոն 779 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսվում է 53 մետր երկարության ու 1,5 մետր բարձրության հենապատի կառուցում և շուրջ 1500 քմ մակերես զբաղեցնող ճանապարհահատվածի ասֆալտապատում։

Շինարարական աշխատանքները, որոնք իրականացրել է «ՎՄՎ ՔԱՄՓՆԻ» ՍՊԸ-ն, մեկնարկել են օգոստոս ամսից և արդեն գտնվում են ավարտական փուլում։

Ծրագրի իրականացման արդյունքում բարեկարգվել է Աստղաձորի գերեզմանոցի մուտքը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում