Մամոգրաֆիկ հետազոտությունը անվճար է սոցփաթեթի շահառուների համար

1 րոպեի ընթերցում

Հայաստանն այս տարի սկսել է սկրինինգային ընդլայնված ծրագիր, որի շրջանակում պետական պատվերով իրականացվում են մամոգրաֆիկ հետազոտություններ մի շարք սոցիալական խմբերի համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կառավարության հոկտեմբերի 16-ի նիստի ժամանակ այս մասին ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Այս ծրագիրը հնարավորություն է տալիս սոցիալական փաթեթի շահառուներին, հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև տարբեր սոցիալական խմբերի ներկայացուցիչներին անվճար մամոգրաֆիկ հետազոտություն անցնել։ Մասնավորապես, մեր ուսուցիչները, բժիշկները, պետական ծառայողները, զինծառայողների ընտանիքի անդամները կարող են օգտվել այս հնարավորությունից։ Մեր կարգախոսն է՝ «մեկ հետազոտությունը կարող է կյանք փրկել»»,– ընդգծեց նախարարը։  

Նրա խոսքով՝ կրծքագեղձի քաղցկեղը Հայաստանում, ինչպես նաև ամբողջ աշխարհում, շարունակում է մնալ մահացության և հիվանդացության հիմնական պատճառներից մեկը։  

«Նման կանխարգելիչ արշավների միջոցով մենք կարող ենք ոչ միայն նվազեցնել մահացությունը, այլև ապահովել ավելի բարձր կյանքի որակ։ Շնորհակալ եմ բոլորին, որ Կառավարությունը ևս միացել է այս իրազեկման արշավին»,-նշեց Ավանեսյանը։ 

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան