Սերբիան չի կարող անդամակցել ԵՄ-ին առանց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների. ֆոն դեր Լայեն

2 րոպեի ընթերցում

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Սերբիայից պահանջել է միանալ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցներին, առանց որի Բրյուսելը չի ​​կարողանա Բելգրադը համարել «հուսալի գործընկեր», ինչը բացառում է դաշինք ընդունվելու հնարավորությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ֆոն դեր Լայենը հայտարարել է Սերբիա կատարած այցի ընթացքում։

«Եկել է ժամանակը, որ Սերբիան կոնկրետ քայլեր ձեռնարկի ԵՄ-ին միանալու համար։ Մենք պետք է տեսնենք մեր արտաքին քաղաքականության, այդ թվում՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում ավելի մեծ չափով համապատասխանություն։ Շնորհավորում եմ ձեզ ԵՄ արտաքին քաղաքականության հետ 61% համաձայնեցվածության հասնելու առթիվ։ Բայց անհրաժեշտ է ավելին։ Մենք ցանկանում ենք Սերբիան համարել հուսալի գործընկեր», - Եվրոպական հանձնաժողովի ղեկավարի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը»։

ԵՄ ընդլայնման գործընթացի շրջանակներում դաշինքին անդամակցության բոլոր թեկնածու երկրները որպես անդամակցության նախապայման պետք է իրենց արտաքին քաղաքականությունը 100%-ով վերակողմնորոշեն դեպի Բրյուսել։ Նրանք պարտավոր են միանալ Եվրամիության արտաքին քաղաքական բոլոր որոշումներին՝ առանց բացառության, չնայած այն հանգամանքին, որ այդ երկրները ոչ մի ազդեցություն չունեն դրանց ընդունման վրա։ Դա ԵՄ-ին միանալու հիմնական նախապայմաններից մեկն է, բայց դրա կատարումը ինքնին դեռ չի երաշխավորում անդամակցություն:

Հայերեն Русский

Պարտության պատճառը պարզ է` մրցակիցն ավելի լավն էր. «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ

«Արարատ-Արմենիա»-ն պարտությամբ մեկնարկեց Եվրոպայի լիգայում

Տավուշի բաժնի համայնքային ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Անտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցով

Քյարքի անվան գործածմամբ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան

Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվել

Վարդգես Սուրենյանցի 130-ամյա «Լքյալը» կտավն առաջին անգամ ցուցադրվեց Հայաստանում

ԱԺ-ի կողմից օրենսդրական փոփոխությունը նպաստել է, որպեսզի կարողանանք ավտոմեքենաներից կատարվող հափշտակությունների մասով նվազման ազդակներ ունենալ. ՆԳ նախարար

Մեր խնդիրը Հայաստանի ժողովրդի համար այլընտրանք ձևավորելն է. Փաշինյան

Գերիների վերադարձի համար իմ սահմանած ժամկետը «րոպե առաջ»-ն է. վարչապետ