Մարզեր

Վարդաձորում ոռոգման ջրատար ցանց է կառուցվում

1 րոպեի ընթերցում

Վարդաձորում ոռոգման ջրատար ցանց է կառուցվում

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վարդաձոր գյուղում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են ոռոգման ջրատար ցանցի կառուցման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Վարդաձորի վարչական ղեկավար Մաքսիմ Ավետիսյանը, Վարդաձորի ոռոգման ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 86 միլիոն 370 հազար դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ 

Ծրագրով նախատեսվում է ոռոգման ջրատար ցանցի կառուցում Վարդաձորի «Օզորներ» կոչվող տարածքից սկսվող և գերեզմանատան մոտ ավարտվող առվի վրա, 6, 3, 23, 26, 39-րդ փողոցներում ու Ալաշկերտի փողոցի մի հատվածում՝ շուրջ 6 կմ ընդհանուր երկարությամբ, երկաթբետոնե կիսախողովակներով։ 

Շինաշխատանքներն արդեն իրականացվել են շուրջ 50 տոկոսով։ 

Շինարարական աշխատանքները, որոնք իրականացնում է «Մեդիսոն էյբլ» ՍՊԸ-ն, նախատեսված է ավարտել այս տարվա ընթացքում։ 

Ծրագրի շահառու են հանդիսանում Վարդաձորի ընդհանուր տնտեսությունների կեսը, որոնց եկող տարվանից ոռոգման ջուրը կմատակարարվի ժամանակին և առանց կորուստների։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում