Մարզեր

Կայացել է Սևան համայնքի ավագանու 8-րդ նստաշրջանի 2-րդ նիստը

2 րոպեի ընթերցում

Կայացել է  Սևան համայնքի ավագանու 8-րդ նստաշրջանի 2-րդ նիստը

Կայացել է Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ավագանու 8-րդ  նստաշրջանի երկրորդ նիստը, որը վարել է համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, նիստի սկզբում համայնքի ղեկավարը ներկայացրել է  ընթացիկ տարում համայնքում իրականացվող կապիտալ և ընթացիկ ծրագրերն ու աշխատանքները, միաժամանակ անդրադարձել  համայնքի 2025 թվականի բյուջեի 9 ամսվա կատարողականին:

Օրակարգային հարցերը հաստատելուց հետո Սևանի համայնքապետարանի աշխատակազմի բաժինների պատասխանատուները ներկայացրել են  քննարկման դրված հարցերը: 

Սևանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Մարիանա Ռաֆայելյանի ներկայացմամբ՝  Սևան համայնքի 2025թվականի բյուջեի 9 ամսվա եկամուտների  պլանը կատարվել է 88,8 տոկոսով, կամ պլանավորված  2 միլիարդ 88 միլիոն 16.5 հազար  դրամի դիմաց  հավաքագրվել է 1 միլիարդ 854 միլիոն 354,3 հազար դրամ։  Թերակատարումը կազմել է 233 հազար  662.2 հազար դրամ կամ 11,2 տոկոս։ 

Հաշվի առնելով 2025 թվականին համայնքում իրականացված մասնակցային բյուջետավորման գործընթացը և դրա արդյունքները՝ ավագանին համապատասխան որոշմամբ սահմանեց Սևան համայնքում 2026 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացի մեկնարկը:

Համայնքի ավագանու մեկ այլ որոշմամբ հաշմանդամություն ունեցող անձանց տեղափոխող տրանսպորտային միջոցների կայանման համար Սևան համայնքում առանձնացվեցին տեղեր և կատարվեց տեղհատկացում:

Համայնքի ավագանու անդամները համապատասխան որոշումներ կայացրին օրակարգային մյուս հարցերի վերաբերյալ:

Օրակարգային հարցերի սպառումից հետո ներկայացվեցին համայնքի ավագանուն ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից հասցեագրված դիմումները, ՀՈԱԿ-ների տնօրենների կողմից ներկայացված զեկուցագրերը, որոնց մի մասը ստացավ սպառիչ պատասխան, մյուս մասը խմբակցությունների կողմից լրացուցիչ քննարկումից հետո կներկայացվի համայնքի ավագանու հաջորդ նիստին, որը տեղի է ունենալու 2025 թվականի նոյեմբերի 18-ին:   

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում