Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն կարող է Ուկրաինային տրամադրել 20-ից 50 Tomahawk հրթիռներ

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն կարող է Ուկրաինային տրամադրել 20-ից 50 Tomahawk հրթիռներ

ԱՄՆ-ն կարող է Ուկրաինային տրամադրել 20-ից 50 Tomahawk թևավոր հրթիռներ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ին, այդ մասին հայտնել է Ամերիկյան Անվտանգության Կենտրոնի տնօրեն Սթեյսի Փեթիջոնը։

Նրա գնահատմամբ՝ այդ հանգամանքն արդյուհանդերձ չի կարող հիմնարար կերպով փոխել պատերազմի դինամիկան։

ԱՄՆ-ի ունեցած Tomahawk հրթիռների ճշգրիտ թիվը անհայտ է։ Պենտագոնի նախկին պաշտոնյա Մարկ Կանսիանը, ով այժմ աշխատում է Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնում, գնահատում է, որ կարող է լինել այդ մակնիշի մոտ 4150 հատ հրթիռ։

Ամերիկյան լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ հոկտեմբերի 17-ին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Սպիտակ տանը կհանդիպի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Նրանց զրույցի թեմաներից մեկը, ենթադրաբար, կլինի Կիևին Tomahawk հրթիռների փոխանցումը։

 

 

 

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում