Աշխարհ

Երկրից հեռացած Մադագասկարի նախագահը ցրել է Ազգային ժողովը

1 րոպեի ընթերցում

Երկրից հեռացած Մադագասկարի նախագահը ցրել է Ազգային ժողովը

Մադագասկարի նախագահ Անդրի Ռաձուելինան հոկտեմբերի 14-ին հայտարարել է, որ ցրել է խորհրդարանը։ Նախագահը, որը փախել է երկրից, ավելի վաղ հրաժարվել էր հեռանալ պաշտոնից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Ռաձուելինան հրամանագիր է հրապարակել Facebook-ում՝ նշելով, որ խորհրդակցել է Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Reuters-ը նշում է, որ այս պահին պարզ չէ՝ արդյոք այս քայլն իրավական արժեք ունի թե ոչ։

Մի քանի շաբաթ շարունակվող բողոքի ակցիաների մասնակիցները, որոնք հիմնականում երիտասարդներ են՝ Z սերնդի ներկայացուցիչներ, պահանջում են նախագահի հրաժարականը։ Բազմաթիվ զինվորականներ ևս միացել են ցուցարարներին։ 

Ընդդիմությունը փորձում է բավարար չափով ստորագրություններ հավաքել, որպեսզի խորհրդարանում սկսի նախագահի իմփիչմենթի գործընթաց։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում