Քաղաքականություն

ՀՀ փոխվարչապետն ու Ղազախստանի դեսպանը մտքեր են փոխանակել համագործակցության հնարավոր նոր ուղղությունների շուրջ

1 րոպեի ընթերցում

ՀՀ փոխվարչապետն ու Ղազախստանի դեսպանը մտքեր են փոխանակել համագործակցության հնարավոր նոր ուղղությունների շուրջ

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կառավարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերությունների առանցքային թեմաները, մտքեր են փոխանակվել համագործակցության հնարավոր նոր ուղղությունների շուրջ:

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային ծրագրերում երկու երկրների մասնակցության, ինչպես նաև ԵԱՏՄ և ԱՊՀ հարթակներում համագործակցության կարևորությանը: ՀՀ փոխվարչապետը և Ղազախստանի դեսպանը երկուստեք ընդգծել են առևտրատնտեսական, թվայնացման, մշակույթի ու կրթության ոլորտներում հարաբերությունների զարգացման համար առկա ներուժը ու այն իրացնելու համար երկու բարեկամ երկրների պատրաստակամությունը:  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում