Մարզեր

Աստղաձորում խմելու ջրատարի ներքին ցանց է կառուցվում

1 րոպեի ընթերցում

Աստղաձորում խմելու ջրատարի ներքին ցանց է կառուցվում

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Աստղաձոր գյուղում ՀՀ կառավարության կողմից  2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման աշխատանքներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Աստղաձորի վարչական ղեկավար Արթուր Ալեքսանյանը, Աստղաձորի խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 36 միլիոն 781 հազար դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսված է խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցում Աստղաձորի Արցախյան ազատամարտիկների, 21, 30 և 52-րդ փողոցներում՝ 1510 գծամետր ընդհանուր երկարությամբ, պոլիէթիլենային խողովակներով։

Հունիսից մեկնարկած շինարարական աշխատանքներն արդեն իրականացվել են շուրջ 70 տոկոսով։

Ծրագրի շահառու է հանդիսանում Աստղաձորի վերոնշյալ փողոցների շուրջ 350 տնտեսություն։

Ծրագրի իրականացման արդյունքում վերանալու են մատակարարվող ջրի կորուստները, իսկ բնակիչներն ունենալու են մաքուր ու որակյալ խմելու ջուր։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում