Մերձավոր Արևելք

Թրամփը կոչ է արել Գազայի հատվածից խաղաղությունը տարածել ամբողջ տարածաշրջանում

2 րոպեի ընթերցում

Թրամփը կոչ է արել Գազայի հատվածից խաղաղությունը տարածել ամբողջ տարածաշրջանում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մերձավոր Արևելքի երկրներին և մյուս շահագրգիռ պետություններին միավորման և համագործակցության կոչ է արել՝ ամբողջ տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու նպատակով։ Գազայի հատվածում հրադադարը, նրա կարծիքով, պետք է լինի առաջին քայլն այդ ճանապարհին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է իր Truth Social հարթակում:

«Այժմ այս բոլոր հրաշալի երկրները, որոնք այդքան երկար և համառորեն պայքարում էին տարածաշրջանի համար, պետք է միավորվեն և ավարտեն աշխատանքը։ Գազան միայն դրա մի մասն է։ Գլխավոր գործը խաղաղությունն է Մերձավոր Արևելքում», - գրել է Թրամփը Truth Social-ում Վաշինգտոն մեկնելու ճանապարհին՝ ամփոփելով Շարմ էլ Շեյխում խաղաղության գագաթնաժողովի արդյունքները, որը նվիրված էր պաղեստինյան անկլավում հրադադարին։

Մինչև Շարմ էլ Շեյխ մեկնելը Թրամփն այցելել էր Իսրայել և ելույթ ունեցել Քնեսեթում։ 

Հոկտեմբերի 13-ին Շարմ էլ Շեյխում տեղի ունեցած  գագաթնաժողովի շրջանակներում Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Կատարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ ալ Թանին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ստորագրել են ամփոփիչ հռչակագիր պաղեստինյան անկլավում հրադադարի շուրջ: 

Ինչպես հաղորդել է աս-Սիսիի գրասենյակը,  գագաթնաժողովի մասնակիցները կոչ են արել իրականացնել Գազայի հատվածում հակամարտության լուծման՝ Թրամփի պլանի հաջորդ փուլերը, ներառյալ կառավարման, ենթակառուցվածքների վերականգնման և քաղաքական կարգավորման հարցերը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում