Քաղաքականություն

Դեսպան Մարիամ Գևորգյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Բոլիվիայի ԱԳ նախարարին

1 րոպեի ընթերցում

Դեսպան Մարիամ Գևորգյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Բոլիվիայի ԱԳ նախարարին

Համատեղության կարգով Բոլիվիայի Բազմազգ Պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Մարիամ Գևորգյանն (նստավայրը՝ Մոնտեվիդեո) իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Բոլիվիայի Բազմազգ Պետության արտաքին հարաբերությունների նախարար Սելինդա Սոսա Լունդային։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Ուրուգվայում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ նախարար Սոսա Լունդան շնորհավորել է ՀՀ դեսպանին և մաղթել հաջողություններ իր առաքելության ընթացքում: 

Հանդիպման շրջանակներում դեսպան Մարիամ Գևորգյանն ու նախարար Սոսա Լունդան անդրադարձել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներին և նախանշել համագործակցության հնարավոր ուղղությունները:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում