Չինաստանի ԱԳՆ-ն վիճելի առևտրային հարցերի շուրջ երկխոսության կոչ է արել ԱՄՆ-ին

2 րոպեի ընթերցում

Պեկինում հայտարարել են ամերիկյան մաքսատուրքերը վճռականորեն չընդունելու մասին և կոչ են արել խնդիրները լուծել երկխոսության միջոցով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Global Times-ը։

«Ես կցանկանայի ուշադրություն հրավիրել այն բանի վրա, որ վերջին ամիսներին ԱՄՆ-ն շարունակել է մի շարք սահմանափակող և պատժիչ միջոցներ կիրառել Չինաստանի դեմ, որոնք լրջորեն խաթարել են չինական շահերը։ Չինաստանը կտրականապես դեմ է հանդես գալիս դրան», - հայտարարել է Չինաստանի ԱԳ նախարարության ներկայացուցիչ Լին Ցզյանը։

Խոսնակը կոչ է արել ԱՄՆ-ին խնդիրները լուծել «երկխոսության միջոցով՝ դրսևորելով փոխադարձ հարգանք», և ապահովել չին-ամերիկյան հարաբերությունների կայուն զարգացումը։

Դրա հետ մեկտեղ Լին Ցզյանը զգուշացրել է, որ եթե ԱՄՆ-ն շարունակի սահմանափակող միջոցներ կիրառել, ապա Չինաստանը «վճռական և անհրաժեշտ պատասխան միջոցներ կձեռնարկի իր օրինական իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար»։

Այդպես է նա մեկնաբանել Թրամփի այն խոսքը, որ Միացյալ Նահանգները նոյեմբերի 1-ից 100 տոկոսի չափով մաքսատուրքեր կսահմանի Չինաստանի նկատմամբ։ Թրամփը պարզաբանել է, որ նման որոշումը է կայացրել, քանի որ Չինաստանը «հայտարարել է, թե նոյեմբերի 1-ից արտահանման հսկողության լուրջ միջոցներ կսահմանի ՉԺՀ-ում արտադրվող գրեթե բոլոր ապրանքների նկատմամբ»։

Չինաստանի առևտրի նախարարությունը կոչ է արել Վաշինգտոնին հավատարիմ մնալ ձեռք բերված փոխհամաձայնություններին և սխալ գործողություններ է որակել նոր մաքսատուրքեր սահմանելու սպառնալիքները։

Հայերեն Русский

Նիդեռլանդներն Ուկրաինային ավելի քան 1 միլիարդ եվրոյի ոչ ռազմական օգնություն կտրամադրի

Համբարձում Մաթևոսյանն ու Կատրին Շնեեբերգերը քննարկել են Հայաստան–Շվեյցարիա բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ՀՀ վարչապետը կառավարությունում հյուրընկալել է Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդին

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Արարատի մարզում ևս մեկ դպրոց է կառուցվել

Իսպանիայում երկու արագընթաց գնացքների բախման հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել

Ծավ բնակավայրում խմելու ջրում սնդիկի պարունակությունը չի գերազանցում սահմանված առավելագույն թույլատրելի մակարդակը և համարվում է անվտանգ․ԱՆ

Սլովենիան ու Հայաստանը սերտորեն կգործակցեն կենսաբազմազանության պահպանման ոլորտում․ Տոնե Կայզեր

Բելգրադում Իսրայելի դեսպանատան շենքի մոտ ահաբեկչության փորձ է կատարվել

Սիրիան և Հորդանանը կստեղծեն համատեղ անվտանգության կոմիտե՝ հետաքննելու ավիահարվածների հետևանքները

Հայաստանը և Վրաստանը համագործակցում են անտառային հրդեհների ռիսկերի գնահատման ուղղությամբ