Մեկ միլիոն մարդու համար պարենամթերք է փոխադրվել Գազայի հատված

2 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքների կազմակերպման մերձավորարևելյան գործակալությունը (UNRWA) 1 միլիոն մարդու համար պարենամթերք է փոխադրել Գազայի հատված: 

«Հրադադարի համաձայնագրի գործողության առաջին օրերին UNRWA-ն բավարար չափով պարեն է հասցրել մեկ միլիոն մարդու՝ անկլավի բնակչության կեսին կերակրելու համար: Մենք ունենք պաշարներ, ինչպես նաև միջոցներ ու անձնակազմ՝ դրանք փոխադրելու համար», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է X-ում կազմակերպության հրապարակման մեջ:

UNRWA-ում նաև նշել են, որ գործակալությունը, հենվելով  Գազայի հատվածում աշխատանքի 75 տարվա փորձի վրա, «գիտելիքներ, կապեր ու ծրագրեր ունի ողջ տարածաշրջանում օգնությունն արդյունավետորեն բաշխելու համար»: «Մեզ պարզապես կանաչ լույս է հարկավոր իսրայելական իշխանություններից», - ընդգծել են գործակալությունում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ մինչև հոկտեմբերի 11-ը Գազայի հատված մուտքի էր սպասում հումանիտար օգնություն տեղափոխող առնվազն 6 հազար բեռնատար։ Պարենի համաշխարհային ծրագրի (WFP) ներկայացուցիչ Մարտին Ֆրիքը նշել է, որ ևս մոտավորապես 100 հազար տոննա պարենամթերք ճանապարհին է, և հենց որ այն հասնի անկլավ, «բավարար չափով պարեն կլինի մոտավորապես երեք ամիս Գազա մատակարարելու համար՝ անվտանգ և հուսալի փոխադրման դեպքում»։

Հոկտեմբերի 6-ին Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունները վերսկսեցին Գազայի հատվածում հակամարտությունը կարգավորելու շուրջ անուղղակի բանակցությունները՝ Եգիպտոսի, Կատարի և ԱՄՆ-ի միջնորդությամբ։ Խորհրդակցություններին միացավ նաև Թուրքիան։ Հոկտեմբերի 9-ին հակամարտության կողմերը համաձայնության եկան խաղաղության պլանի առաջին փուլի իրագործման շուրջ, որն ավելի վաղ ներկայացվել էր  ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից։

Հայերեն Русский

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Երևան

COP 17-ի շրջանակում կազմակերպության կողմից գնված գույքն ամբողջությամբ ՀՀ գույքն է և օգտագործվելու է ըստ անհրաժեշտության․ ՇՄ նախարարի տեղակալ

ՍԴ նախագահի ընտրություններում թեկնածուներից ոչ ոք չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ. կանցկացվի նոր ընտրություն

Միացյալ Նահանգները վերացրել են Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարի եղբոր նկատմամբ սահմանված պատժամիջոցները

«Յագելոնիա»-ն շատ լավ թիմ է՝ հստակ խաղային ձեռագրով. Մանուել Տուլիպա

Հռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում է

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Իսրայելի նախագահները

«Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Տեռայի կարծիքով՝ «Յագելոնիա»-ն ձգտելու է Հայաստանի չեմպիոնի դեմ խաղում հաղթանակի հասնել

Իրաքում ակնկալում են, որ թուրքական զորքերի դուրսբերումը երկրից կավարտվի երեք ամսում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կմիավորեն ջանքերը մարզերում կրթական հնարավորությունների ընդլայնման համար