Մերձավոր Արևելք

Իսրայելի նախագահը երկրի բարձրագույն պարգևին կարժանացնի Դոնալդ Թրամփին

1 րոպեի ընթերցում

Իսրայելի նախագահը երկրի բարձրագույն պարգևին կարժանացնի Դոնալդ Թրամփին

Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կշնորհի երկրի բարձրագույն քաղաքացիական պարգևը՝ Գազայում հրադադարի հաստատմաև պատանդների ազատ արձակման շուրջ պայմանավորվածության հարցում միջնորդության, ինչպես նաև Իսրայելին ցուցաբերած երկար տարիների աջակցության համար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է The Times of Israel պարբերականը։

Իսրայելի նախագահականի տարածած հաղորդագրության մեջ նշվել է, որ պարգևը Թրամփին կհանձնվի առաջիկա ամիսների ընթացքում՝ նախապես պայմանավորված վայրում։ 

«Նախագահ Թրամփի թողած ժառանգությունը կհիշվի սերնդեսերունդ Իսրայելի Պետության և հրեա ժողովրդի կողմից․․․ Իր անխոնջ ջանքերի շնորհիվ նախագահ Թրամփը ոչ միայն օգնեց մեր սիրելիներին բերել տուն, այլև հիմքը դրեց Մերձավոր Արևելքում նոր դարաշրջանի, որը հիմնված կլինի անվտանգության, համագործակցության վրա»,- խոսելով Թրամփի ջանքերի մասին՝ ասել է Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը։ 

Իսրայելի նախագահականից հիշեցրել են, որ մեդալը տրվում է մարդկանց, ովքեր «բացառիկ ներդրում են ունեցել Իսրայելի Պետության կամ մարդկության մեջ»:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում