Սպորտ

Անի Հովսեփյանը հաղթանակով մեկնարկեց պրոֆեսիոնալ ռինգում

1 րոպեի ընթերցում

Անի Հովսեփյանը հաղթանակով մեկնարկեց պրոֆեսիոնալ ռինգում

Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Անի Հովսեփյանը հաղթանակով մեկնարկեց պրոֆեսիոնալ ռինգում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`Երևանում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի շրջանակներում Անի Հովսեփյանը իր անդրանիկ մենամարտում ուժերը չափեց Սերբիայից Քսենյա Մեդիկի հետ ու առավելության հասավ նրա նկատմամբ:

Անի Հովսեփյանը կանանց հավաքականի միակ անդամն է այս պահին պրոֆեսիոնալ ռինգում ու անկախ Հայաստանի միակ Եվրոպայի չեմպիոնը կանանց բռնցքամարտում: 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում