Աշխարհ

Սուդանի Էլ Ֆաշիր քաղաքի վրա հարձակման հետևանքով առնվազն 60 մարդ է զոհվել

1 րոպեի ընթերցում

Սուդանի Էլ Ֆաշիր քաղաքի վրա հարձակման հետևանքով առնվազն 60 մարդ է զոհվել

Սուդանի Էլ Ֆաշիր քաղաքում «Արագ աջակցության ուժեր» կիսառազմական խմբավորման կողմից  ապաստարանի վրա անօդաչու թռչող սարքերի և հրետանու հարվածների հետևանքով, ըստ տեղի ակտիվիստների, հոկտեմբերի 10-ի գիշերը և հոկտեմբերի 11-ի առավոտյան զոհվել է առնվազն 60 մարդ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը: 

«Արագ աջակցության ուժերը» պաշարել են  Էլ Ֆաշիրը՝ Դարֆուրի շրջանում բանակի վերջին հենակետի վրա վերահսկողության հասնելու համար:  

Էլ Ֆաշիրի դիմադրության կոմիտեները հայտնել են, որ որոշ մարմիններ մնում են փլատակների տակ, իսկ մյուսները կենդանի այրվել են: Ավելի ուշ հայտարարել են, որ ապաստարանին երկու անգամ հարվածել են ԱԹՍ-ով, 8 անգամ՝ հրետանային արկերով։

Դիմադրության կոմիտեն հայտնել է, որ հարձակումների հետևանքով զոհվել են հարյուրավոր խաղաղ բնակիչներ:  Reuters-ի հետ զրուցած բնակիչները հայտնել են, որ իրենց տներում և թաղամասերում պաշտպանության համար բունկերներ են փորել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում