Հայաստան

ՇՄ նախարարն ու Համաշխարհային բանկի ներկայացուցիչն անդրադարձել են ՀՀ-ում նախատեսվող COP17-ի կազմակերպման գործընթացին

2 րոպեի ընթերցում

ՇՄ նախարարն ու Համաշխարհային բանկի ներկայացուցիչն անդրադարձել են ՀՀ-ում նախատեսվող COP17-ի կազմակերպման գործընթացին

Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն Աբու Դաբիում հանդիպել է Համաշխարհային բանկի Կլիմայի փոփոխության խմբի գլոբալ տնօրեն Վալերի Հիքիի հետ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Համբարձում Մաթևոսյանը: 

«Հանդիպման ընթացքում քննարկել ենք Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի միջև ընթացիկ ծրագրերն ու համագործակցության նոր հնարավորությունները։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել «RESILAND․ Հայաստանի դիմակայուն լանդշաֆտների ծրագրին»»,-տեղեկացրել է Մաթևոսյանը:  

Ծրագիրը նպատակ ունի աջակցել ՀՀ կառավարության կողմից բնապահպանության ոլորտում որդեգրած հանձնառությունների և քաղաքականությունների իրականացմանը՝ ուղղված կենսաբազմազանության պահպանությանը, լքված և տիրազուրկ հանքավայրերի ռեկուլտիվացիային, անտառվերականգնման գործընթացներին և համապատասխան օրենսդրական դաշտի կատարելագործմանը։ 

«Հանդիպման ընթացքում առանձնահատուկ անդրադարձ կատարեցինք նաև 2026 թվականին Հայաստանում նախատեսվող COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքների կազմակերպման գործընթացին և Համաշխարհային բանկի ներգրավման հնարավոր ուղիներին՝ համաժողովի արդյունավետ անցկացման և կլիմայական օրակարգի առաջմղման նպատակով»,-նշել է նախարարը: 

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում