Սպորտ

Վահան Բիչախչյանի կարծիքով` հավաքականը ձգտելու է իր խաղը թելադրել Հունգարիային

2 րոպեի ընթերցում

Վահան Բիչախչյանի կարծիքով` հավաքականը ձգտելու է իր խաղը թելադրել Հունգարիային

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Վահան Բիչախչյանի կարծիքով` աշխարհի առաջնության ընտրական փուլի Հունգարիայի դեմ արտագնա խաղում հավաքականը ձգտելու է իր ֆուտբոլը խաղալ:

«Մեր խմբում բոլոր հավաքականներն էլ շատ լավ են, այդ թվում և Հունգարիայի թիմը: Մեզ համար ամեն խաղում է դժվար լինելու: Սակայն մենք լավ ենք նախապատրաստվել, և թիմում էլ ուրախ մթնոլորտ է: Բուդապեշտ ենք եկել լավ ֆուտբոլ խաղալու և անմնացորդ նվիրվելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Բիչախչյանը:

Ըստ կիսապաշտպանի՝  Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները կենտրոնանալու են սեփական խաղի վրա և ուշադրություն չեն դարձնելու այն հանգամանքին, ով է խաղում մրցակցի կազմում կամ բացակայում: 

«Մենք մեր խաղային պլանն ունենք, ու ես լիահույս եմ, որ այն կկարողանանք կյանքի կոչել Հունգարիայի դեմ խաղում: Եթե խաղանք մեր խաղը, ապա խնդիրներ կստեղծենք մրցակցի համար»,- ներկայացրեց նա:

Հոկտեմբերի 11-ին, Երևանի ժամանակով ժամը 20:00-ին Հայաստանի ազգային ընտրանին աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի երրորդ տուրում կմրցի Հունգարիայի հետ: Այդ հանդիպումը կկայանա Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» մարզադաշտում:  

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում