Իրանի նախագահն առաջարկել է մայրաքաղաքը տեղափոխել Թեհրանից

2 րոպեի ընթերցում

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն առաջարկել է մայրաքաղաքը Թեհրանից տեղափոխել Պարսից ծոցի ափ: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից։

«Այսօր մենք ընտրություն չունենք. մենք պետք է դա անենք։ Թեհրանում կյանքը դառնում է անտանելի», - Պարսից ծոցի ափին գտնվող Բենդեր Աբբաս քաղաքում նրա հայտարարությունն է մեջբերել EFE գործակալությունը։

Նախագահը մայրաքաղաքը տեղափոխելու պատճառների թվում նշել է օդի աղտոտվածության բարձր մակարդակը Թեհրանում, բնահողի հետ կապված խնդիրները, ջրի անբավարարությունը և ինտենսիվ ճանապարհային երթևեկությունը։ Նա Պարսից ծոցի ափը համարում է լավագույն վայրը նոր մայրաքաղաքի համար, քանի որ այն կունենա ջրային ուղիների ուղղակի հասանելիություն, ինչը կնպաստի երկրի առևտրատնտեսական զարգացմանը։

Փեզեշքիանը մայրաքաղաքը տեղափոխելու հարցն արդեն քննարկել է Իսլամական Հանրապետության ղեկավար այաթոլլա Ալի Խամենեիի հետ։ 

Կառավարության մամուլի քարտուղար Ֆաթեմե Մոհեջերանին հայտնել է, որ որպես նոր մայրաքաղաքի վայր դիտարկվում է նաև Մաքրանի տարածաշրջանը, որը գտնվում է Օմանի ծոցում՝ Սիստան և Բելուջիստանի նահանգում։ Սակայն մայրաքաղաքի տեղափոխումն այդ շրջան կարող է բարդանալ այն պատճառով, որ նահանգի բնակչության զգալի մասը կազմում են սուննի մուսուլմաններն այն դեպքում, երբ Իրանում գերակշռում է իսլամի շիա ուղղությունը։

Քննադատները նախագահի առաջարկը որակել են «ոչ կենսունակ»։

Թեհրանն Իրանի մայրաքաղաքն է 1786 թվականից։ Այժմ քաղաքում ապրում է ավելի քան 12 միլիոն մարդ, իսկ առանձին գնահատումներով՝ մինչև 18 միլիոն մարդ։

Հայերեն Русский

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնել համագործակցությունը նյութական պահուստի և պատրաստվածության ոլորտում․ ՆԳ նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցչին

Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կրկին գործընկերներից նախազգուշացում չի ստացել Ռուսաստանի հրթիռային հարձակումից առաջ

Հայաստանից ԱՄՆ արտահանվող դռների մեջ հայտնաբերվել է 37 900 տուփ ծխախոտ. ՊԵԿ-ի բացահայտումը

Կոնգոյում էբոլան տարածվել է նոր նահանգում, Քենիայում նոր դեպք է հաստատվել

COP17. ի՞նչ է սպասվում Կանաչ գոտում

Գործադուլի շուրջ 200 մասնակից փակել է Մադրիդի մայրուղին

Լեհաստանում փակվել են օդանավակայանները ռազմական ավիացիայի ակտիվ թռիչքների պատճառով

Մակրոնը չի ընդունել Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի հրաժարականը

Հայաստանի դպրոցական սնունդ ծրագրի հաջողված փորձը ներկայացվում է COP17-ում

Եգիպտոսը որոշել է աջակցություն տրամադրել Սաուդյան Արաբիային հութիների դեմ պայքարում