Մերձավոր Արևելք

Թրամփը հոկտեմբերի 13-ին կմեկնի Իսրայել

1 րոպեի ընթերցում

Թրամփը հոկտեմբերի 13-ին կմեկնի Իսրայել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 13-ին կմեկնի Իսրայել ՀԱՄԱՍ-ի կողմից իսրայելցի պատանդների վերադարձի համար։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Channel 12 հեռուստաալիքը հայտնել է, որ Թրամփը վայրէջք կկատարի «Բեն Գուրիոն» օդանավակայանում, որտեղ նրան կդիմավորեն պաշտոնական արարողությամբ։

Այնուհետև ԱՄՆ նախագահը կմեկնի անմիջապես Երուսաղեմ և ելույթ կունենա Քնեսեթում, որից հետո կվերադառնա օդանավակայան և կմեկնի ԱՄՆ։

Հեռուստաալիքը հաղորդում է, որ այցը կարճատև կլինի, քանի որ հոկտեմբերի 12-ի փոխարեն Թրամփը ժամանելու է մեկ օր ուշ՝ այցի կազմակերպման լոգիստիկ պատճառներից ելնելով։ 

Հետևաբար, Թրամփը չի կարողանա գնալ Թել Ավիվի Պատանդների հրապարակ՝ չնայած պատանդների ընտանիքները նման հույսեր ունեին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում