Շվեդիան և Նորվեգիան նոր միջոցներ են ներդնում  անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի բնագավառում

2 րոպեի ընթերցում

Շվեդիայի կառավարությունը որոշում է ընդունել ավելի քան 5 միլիարդ կրոն (524,5 միլիոն դոլար) հատկացնել երկրի զինված ուժերի համար անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի լրացուցիչ համակարգերի և JAS 39 Gripen կործանիչների սարքավորումների համար: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտնել է կառավարության աշխատակազմը:

Անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարում ներդրումները կկազմեն ավելի քան 3,5 միլիարդ կրոն (367,2 միլիոն դոլար): Դրանք  «զգալիորեն կամրապնդեն անօդաչու թռչող սարքերի սպառնալիքին հակազդելու՝ Շվեդիայի զինված ուժերի կարողությունները»: Ներդրումները կուղղվեն նաև անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համար զենքի, ազդարարման սարքերի, ինչպես նաև որոնողական անօդաչու թռչող սարքերի ձեռքբերմանն՝ ավիաբազաների պաշտպանության համար: Մատակարարումների ժամկետը մինչև 2028 թվականն է՝ պլանավորած 2036 թվականի փոխարեն:

Իր հերթին Նորվեգիան նույնպես զգալի միջոցներ է ներդնում այդ բնագավառում: Ինչպես հայտարարել է երկրի ցամաքային զորքերի հրամանատար Լարս Լերվիկը, Նորվեգիայի զինված ուժերն սկսել են  անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի տասնամյա ծրագիրը՝ մոտ 150 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ։ Գաղափարն այն է, որ մշտապես ներդրվեն նորարարություններ, կատարվեն փորձարկումներ և անհրաժեշտության դեպքում ընդլայնվի նախագիծը, - նշել է նա։

Այդ առնչությամբ Նորվեգիայի պաշտպանության նախարար Տուրե Սանդվիկը VG թերթին ասել է, որ անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի ծրագիրը կարող է ներկայացվել մոտ ժամանակներս:

Հայերեն Русский

ՀՀ-ին կվերադարձվի Երևանում գտնվող՝ 12 հազար 860 քմ մակերեսով հողամասը. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է

Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար

Հռոմի Պապ Լևոն XIV-ը սկսել է իր առաջին առաքելական ճանապարհորդությունը դեպի Իսպանիա

Արամ Խաչատրյանի ծննդյան առթիվ ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարը ծաղիկներ են խոնարհել կոմպոզիտորի շիրիմին

Քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր

Խորհրդարանական ընտրությունների ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը հունիսի 6-ի դրությամբ կազմել է 2 միլիոն 485 հազար 851

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն այսօր և վաղն իրականացնելու է լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ

Կրեմլում գնահատել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերականգնման հեռանկարները

Շիրակի մարզում ԱԺ ընտրություններին քվեարկելու իրավունք ունի 209 հազար 519 ընտրող

Ակնաշենի համայնքային փոքր տունը հաշմանդամություն ունեցող երեխաների համար դարձել է մատչելի կենսակերպի հարմարավետ կեցավայր