Մերձավոր Արևելք

Իսրայելի և Եգիպտոսի ղեկավարները կոչ են արել Խաղաղության Նոբելյան մրցանակ հանձնել Թրամփին

2 րոպեի ընթերցում

Իսրայելի և Եգիպտոսի ղեկավարները կոչ են արել Խաղաղության Նոբելյան մրցանակ հանձնել Թրամփին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այն կարծիքին է, որ Խաղաղության Նոբելյան մրցանակի պետք է արժանանա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում:

«Խաղաղության Նոբելյան մրցանակը հանձնեք Դոնալդ Թրամփին, նա արժանի է դրան», - նշել է Իսրայելի վարչապետը։

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս Սիսին նույնպես կարծում է, որ Թրամփը պետք է ստանա Խաղաղության Նոբելյան մրցանակը, հաղորդում է Daily News Egypt թերթը։ Հոկտեմբերի 9-ին Թրամփի հետ կայացած հեռախոսազրույցում Եգիպտոսի նախագահն ընդգծել է, որ ԱՄՆ ղեկավարն այդ մրցանակը պետք է ստանա Գազայի հատվածում իրադրության կարգավորման ամերիկյան պլանի առաջին փուլի շուրջ Իսրայելի և ՀԱՄԱՍ շարժման կողմից համաձայնության հասնելու գործում ունեցած դերի համար։

Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկրին կհայտարարեն հոկտեմբերի 10-ին։

Թրամփը հայտարարել է, որ, ըստ իր հաշվարկների, նախագահական երկրորդ ժամկետի ընթացքում ինքն արդեն կարողացել է կարգավորել ութ միջազգային ճգնաժամ։ Միևնույն ժամանակ մի քանի ամերիկյան լրատվամիջոցներ նշում են, որ ոչ բոլոր դեպքերում է Թրամփը կենտրոնական դեմք դարձել  կարգավորման գործում։ Բացի այդ, ինչպես նշվում է հրապարակումներում, առանձին հակամարտություններ, որոնք ԱՄՆ նախագահը համարում է լուծված, կարող են կրկին բռնկվել։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում