ԲՏԱ նախարարը «ԴիջիԹեք»-ը Հայաստանի տեխնոլոգիական ձեռքբերումներն աշխարհին ցույց տալու լավ հնարավորություն է համարում

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի բնորոշմամբ՝ «ԴիջիԹեք»-ը հնարավորություն է՝ աշխարհին ցույց տալու Հայաստանի տեխնոլոգիական ձեռքբերումներն ու ոլորտի նվաճումները, ինչպես նաև նախանշելու հետագա անելիքները։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԲՏԱ նախարարը նման կարծիք է հայտնել՝ ելույթ ունենալով «ԴիջիԹեք 2025»-ի բացման արարողության ժամանակ։ 

ԲՏԱ նախարարը, շնորհավորելով ներկաներին «ԴիջիԹեք»-ի 20-ամյակի կապակցությամբ, նշեց, որ սա իսկապես տոն է ինչպես Հայաստանի, այնպես էլ երկրի տեխնոլոգիական համայնքի համար։  

«Ուղիղ մեկ տարի առաջ ես այստեղ խոսում էի «ԴիջիԹեք»-ի առաքելության մասին և ասում էի, որ իմ ընկալմամբ «ԴիջիԹեք»-ը նախ հնարավորություն է, որ մենք աշխարհին ցույց տանք տեխնոլոգիական ձեռքբերումները, ինչպես նաև լավ առիթ է՝ հավաքվելու, միմյանց տեսնելու և տեսնելու այն նվաճումները, որոնք գրանցել ենք վերջին մեկ տարվա ընթացքում»,-իր խոսքում նշեց Մխիթար Հայրապետյանը։ 

Նախարարի կարծիքով՝ ավելի լավ առիթ, քան «ԴիջիԹեք»-ն է, վերջին մեկ տարվա աշխատանքները զեկուցելու համար, հնարավոր չէ գտնել։

Հայրապետյանը կիսվեց բարձր տեխնոլոգիաների ոլորտում տեղի ունեցած կարևոր  իրադարձություններով, որոնք տեղի են ունեցել նախորդ տարվա «ԴիջիԹեք»-ից հետո։   

«2024 թվականի դեկտեմբերի 4-ին ընդունվեց նոր օրենսդրություն՝ 7-ամյա մի ծրագիր՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտը զարգացնելու նպատակով, որի համար ՀՀ կառավարությունը 7-ամյա կտրվածքով հատկացրեց մի քանի 100 միլիոն դոլար՝ աջակցելու տեխնոլոգիական ընկերություններին։ 2025 թվականի հունվարի 22-ին մենք ընդունեցինք նոր օրենսդրություն, որով երկակի և ռազմական չճանաչված ապրանքների համար մենք նոր մաքսային բարելավում իրականացրինք՝ փորձելով օգնել ինժեներական ընկերություններին»,-ասաց Հայրապետյանը՝ շարունակելով թվարկել 2025 թվականի ընթացքում իրականացված ծրագրերը, որոնք միտված են զարգացնելու տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտը։ 

Տարբեր նախագծերի հետ մեկտեղ, Հայրապետյանը վկայակոչեց նաև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի ու ԱՄՆ-ի միջև ստորագրված ռազմավարական հուշագիրն՝ ուղղված արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության զարգացմանը։ 

ԲՏԱ նախարարի խոսքով՝ այս ամենը նշանակում է, որ արդեն այս «ԴիջիԹեք»-ից հետո նոր եռանդ է առաջանալու շարունակելու ձեռքբերումների գրանցումը։

«Կարևոր է, որ մեր երազանքներին հասնելու համար մեզնից յուրաքանչյուրն իր տեղում հետևողականորեն ու մեծ նվիրումով կատարի իր աշխատանքը․ միայն այդ պարագայում մեծ երազանքները կարող են իրականանալ։ Ցանկանում եմ, որ այս երեք օրվա ընթացքում մենք միմյանց ոգևորենք, ներշնչենք՝ գնալու դեպի ավելի մեծ երազանքների իրականացում»,-եզրափակեց ԲՏԱ նախարարը։ 

Հայերեն English Français Русский Türkçe

ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը

Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով

Արմավիրում փոխվում են ջրագծերը, կառուցվում են ճանապարհներ և մանկապարտեզներ․ համայնքը շարունակում է զարգացման ծրագրերը

Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով

Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը

Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել

Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը

ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը

Արդարադատության նախարարությունը զգուշացնում է հեռախոսազանգերի միջոցով իրավաբանական անձանց մոլորության մեջ գցելու փորձերի մասին