Պերուի Կոնգրեսի ղեկավարը ստանձնել է երկրի նախագահի պաշտոնը՝ Բոլուարտեի իմփիչմենթից հետո

1 րոպեի ընթերցում

Պերուի Կոնգրեսի նախագահ Խոսե Խերին երդում է տվել որպես հանրապետության նախագահ այն բանից հետո, երբ պատգամավորները քվեարկել են պետության ղեկավար Դինա Բոլուարտեին իմփիչմենթ հայտարարելու օգտին: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նիստը հեռարձակվել է օրենսդիր մարմնի YouTube ալիքով:

«Երդվում եմ ազնվորեն կատարել նախագահի պարտականությունները՝ Պերուի Սահմանադրությանը համապատասխան ՝ այս պահից մինչև 2026 թվականի հուլիսի 26-ը», - հայտարարել է Խերին:

Բոլուարտեին պաշտոնից հեռացնելու օգտին Կոնգրեսը քվեարկել էր միաձայն։

Աշխարհ

Պերուի կոնգրեսը իմփիչմենթ է հայտարարել նախագահ Բոլուարտեին

Հայերեն Русский