Աշխարհ

Պերուի կոնգրեսը իմփիչմենթ է հայտարարել նախագահ Բոլուարտեին

1 րոպեի ընթերցում

Պերուի կոնգրեսը իմփիչմենթ է հայտարարել նախագահ Բոլուարտեին

Պերուի կոնգրեսը միաձայն քվեարկել է նախագահ Դինա Բոլուարտեին իմփիչմենթ հայտարարելու օգտին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ 

Օրենսդիրները որոշել են նրան հեռացնել պաշտոնից «բարոյական անկարողության» հիմքերով։ Բոլուարտեին կանչել էին Կոնգրես՝ պաշտպանելու իրեն, սակայն նա չէր եկել։ 

63-ամյա Դինա Բոլուարտեի հավանության վարկանիշը չափազանց ցածր է՝ 2-4%: Նրան մեղադրում են իր պաշտոնից անօրինական կերպով օգուտ ստանալու, ինչպես նաև իրեն նախորդող նախագահին աջակցող ցուցարարների դեմ բռնի ուժ կիրառելու համար։ Բոլուարտեն հերքում է այս մեղադրանքները։ 

Բոլուարտեն իշխանության էր եկել 2022 թ. դեկտեմբերին, երբ այդ ժամանակ նախագահ Պեդրո Կաստիլյոն, որի օրոք նա ինքը զբաղեցնում էր փոխնախագահի պաշտոնը, հեռացվեց պաշտոնից և ձերբակալվեց Կոնգրեսը լուծարելու փորձից հետո։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում