Մերձավոր Արևելք

Գազայում հրադադարի պահպանմանը կհետևի 200 ամերիկացի զինծառայող. Սպիտակ տուն

2 րոպեի ընթերցում

Գազայում հրադադարի պահպանմանը կհետևի 200 ամերիկացի զինծառայող. Սպիտակ տուն

Մերձավոր Արևելքում արդեն տեղակայված ամերիկյան զորքերը միջազգային առաքելության շրջանակում կհետևեն Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի պահպանմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։

Պաշտոնյան հերքել է լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությունները, թե ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում 200 զինծառայողի։ 

«Սա ճիշտ  չէ, և կտրված է համատեքստից, - գրել է նա X-ում։ - Թույլ տվեք հստակեցնել. ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունում (խմբ.՝ գործողությունների տարածքը հիմնականում ներառում է Մերձավոր Արևելքը և Հյուսիսային Աֆրիկան) արդեն տեղակայված մինչև 200 ամերիկացի զինծառայողներ կհսկեն Իսրայելում խաղաղության համաձայնագրի պահպանումը և կհամագործակցեն այնտեղ տեղակայված այլ միջազգային ուժերի հետ»։

Ավելի վաղ Fox News-ը հաղորդել էր, որ «խաղաղության պատմական համաձայնագիրը պահպանելու համար Իսրայել են ուղարկվում ամերիկյան զորքեր»։ The Associated Press-ը, հղում անելով ԱՄՆ վարչակազմի աղբյուրներին, հաղորդել էր Իսրայելում մոտ 200 ամերիկացի զինծառայողի տեղակայման մասին։ 

Իր հերթին, Reuters-ը նշել է, որ ամերիկյան զորքերը ուղղակիորեն չեն տեղակայվի պաղեստինյան անկլավում։ Reuters-ի աղբյուրների համաձայն, միջազգային առաքելության մեջ կներառվեն զորքեր Եգիպտոսից, Կատարից, Թուրքիայից և, հնարավոր է, Արաբական Միացյալ Էմիրություններից։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում