Տնտեսություն

Բրազիլիայի և ԱՄՆ պաշտոնյաները համաձայնել են առևտրային հարցեր քննարկելու համար հանդիպել Վաշինգտոնում

1 րոպեի ընթերցում

Բրազիլիայի և ԱՄՆ պաշտոնյաները համաձայնել են առևտրային հարցեր քննարկելու համար հանդիպել Վաշինգտոնում

Բրազիլիայի արտաքին գործերի նախարար Մաուրո Վիեիրան և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն համաձայնության են եկել Վաշինգտոնում երկու երկրների ներկայացուցիչների հանդիպում անցկացնելու վերաբերյալ՝ առևտրային հարցերը քննարկելու նպատակով: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Բրազիլիայի կառավարությանը: 

Նշվել է, որ կողմերը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում Ռուբիոն առաջարկել է անձամբ հանդիպել Վիեիրայի հետ՝ Բրազիլիայի և ԱՄՆ-ի միջև հարաբերություններում առաջնային հարցերը քննարկելու համար։

Նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան հայտարարել է, որ Ռուբիոյի զանգն իր և նախագահ Դոնալդ Թրամփի միջև օրեր առաջ տեղի ունեցած զրույցի շարունակությունն էր։

Տեղական ռադիոկայանին տված հարցազրույցում Բրազիլիայի նախագահն ասել է, որ զարմացած է Թրամփի հետ զրույցի արդյունքներից: Զրույցի  ընթացքում բրազիլական կողմը խնդրել է վերացնել դեպի ԱՄՆ բրազիլական ապրանքների արտահանման մաքսատուրքերը: 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում