Կատարը փորձում է հանդես գալ որպես միջնորդ ԱՄՆ-ի և Վենեսուելայի միջև. NYT

2 րոպեի ընթերցում

Կատարը ցանկանում է որպես միջնորդ հանդես գալ Միացյալ Նահանդների և Վենեսուելայի միջև հարաբերությունների կարգավորման հացում: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, The New York Times պարբերականի աղբյուրները հայտնել են, որ Վենեսուելայի իշխանությունները հավանություն են տալիս Կատարի ջանքերին, սակայն ԱՄՆ վարչակազմին ավելի շատ հետաքրքրում են ռազմական մեթոդները, այլ ոչ թե դիվանագիտությունը: ԱՄՆ բարձրաստիճան զինվորական պաշտոնյայի տեղեկությամբ՝ Պենտագոնը 10 հազար զինվորական է ուղարկել Կարիբյան ավազան: Նրանց մեծ մասը տեղակայված է Պուերտո Ռիկոյի ռազմակայաններում: Դոհան, այնուամենայնիվ, փորձում է բաց պահել Վաշինգտոնի և Կարակասի միջև կապի ուղիները:

Ավելի վաղ The New York Times-ը հաղորդել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաման է տվել իր վարչակազմին դադարեցնել Վենեսուելայի հետ լարվածության դիվանագիտական ​​կարգավորման հասնելու բոլոր փորձերը: 

Վաշինգտոնը Վենեսուելայի իշխանություններին մեղադրում է թմրանյութերի մաքսանենգության դեմ ոչ բավարար պայքարի մեջ: ԱՄՆ ռազմածովային ուժերը Կարիբյան ծովի միջազգային ջրերում արդեն ոչնչացրել են առնվազն չորս արագընթաց նավակներ՝ այնտեղ   գտնվող մարդկանցով, որոնք մեղադրվել են Վենեսուելայից թմրանյութերի փոխադրման մեջ: 

Սեպտեմբերի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի ելույթում Թրամփը հայտարարել է, որ զինված ուժերը կշարունակեն գրոհել  այն նավերի վրա, որոնք, իրենց կարծիքով, կապված են Մադուրոյի գլխավորած վենեսուելական թմրակարտելների հետ:

Հայերեն Русский

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը