Մերձավոր Արևելք

Գազայում պահվող գերիները երկուշաբթի ազատ կարձակվեն․ Թրամփ

1 րոպեի ընթերցում

Գազայում պահվող գերիները երկուշաբթի ազատ կարձակվեն․ Թրամփ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամենայն հավանականությամբ ՀԱՄԱՍ-ը կսկսի իսրայելցի պատանդների ազատ արձակումը հոկտեմբերի 13-ին։

«Սա ավելին է, քան Գազան։ Սա խաղաղություն է Մերձավոր Արևելքում»,- Fox News-ին տված հարցազրույցում ասել է Թրամփը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԱՄՆ նախագահը նշել է, որ Գազայի ապագան լինելու է «խաղաղ և ավելի անվտանգ» և Միացյալ Նահանգները շարունակելու է ներգրավված մնալ՝ ապահովելու դրա անվտանգությունն ու բարեկեցությունը։ «Տարածաշրջանում գտնվող մյուս երկրները կօգնեն վերակառուցել այն, քանի որ այդ երկրները մեծ հարստություն ունեն։ Իսկ մենք ներգրավված կլինենք՝ օգնելու նրանց հաջողել ու մնալ խաղաղ»,- նշել է Թրամփը։ 

Նա հաստատել է, որ ժամեր առաջ խոսել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ։ «Ես նրան ասացի՝ Իսրայելը չի կարող պատերազմել ամբողջ աշխարհի դեմ, Բիբի, նրանք չեն կարող ամբողջ աշխարհի դեմ դուրս գալ։ Եվ նա (խմբ․- Բենյամին Նեթանյահուն) շատ լավ է դա հասկանում»,- ասել է Թրամփը։ 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում