Եվրոպա

ԵՄ-ն մտադիր է մինչև 2030 թվականը 2,5 տրիլիոն եվրո ծախսել զենքի և անօդաչու թռչող սարքերի համար

1 րոպեի ընթերցում

ԵՄ-ն մտադիր է մինչև 2030 թվականը 2,5 տրիլիոն եվրո ծախսել զենքի և անօդաչու թռչող սարքերի համար

Եվրամիությունը մտադիր է մինչև 2030 թվականը 2,5 տրիլիոն եվրո ծախսել զենքի, ներառյալ անօդաչու թռչող սարքերի և դրանց հակազդեցության միջոցների արտադրության համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով պաշտպանության հարցերով եվրահանձնակատար Անդրիյուս Կուբիլյուսին։

Նշվում է, որ Կուբիլյուսը ելույթ է ունեցել Ստրասբուրգում Եվրախորհրդարանում կայացած լսումներում, որոնք նվիրված էին Եվրոպայի օդային տարածքում չճանաչված անօդաչու թռչող սարքերի հետ կապված միջադեպերին։

«Մինչև 2030 թվականը մենք ունենք 2,5 տրիլիոն եվրո ծախսելու հնարավորություն տարբեր պաշտպանական կարիքների համար», - հայտարարել է Կուբիլյուսը։ 

Նա հույս է հայտնել, որ այդ գումարը կներառի Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի սառեցված ակտիվների մի մասը։

Հոկտեմբերի 1-ին Կոպենհագենի գագաթնաժողովում ԵՄ երկրները չկարողացան համաձայնեցնել ռուսաստանյան ակտիվների բռնագրավման՝ Եվրահանձնաժողովի կողմից առաջարկված սխեման։ Դեմ է հանդես եկել Բելգիան, որն զգուշանում է այդ քայլի դեմ  Ռուսաստանի արձագանքից:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում