Հայաստան

ՀԾԿՀ-ն 10 միլիոն դրամ գումարի չափով տուգանել է «Տելեկոմ Արմենիա»-ին

1 րոպեի ընթերցում

ՀԾԿՀ-ն 10 միլիոն դրամ գումարի չափով տուգանել է «Տելեկոմ Արմենիա»-ին

Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հոկտեմբերի 8-ի նիստում 10 միլիոն դրամ գումարի չափով տուգանել է «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ին՝ Հանձնաժողովի իրավական ակտերի պահանջների խախտման համար: Որոշման մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀԾԿՀ-ից հայտնում են, որ մեկ այլ որոշմամբ Էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային կանոններում 2025 թվականի ապրիլի 9-ին կատարված փոփոխություններով պայմանավորված վերանայվել են «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ի համար սահմանված կարգավորվող ուղիղ պայմանագրերի շուկայի՝ 2025 թվականի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների չափաքանակները՝ դրանք զրոյացնելով, ինչը հնարավորություն է տալիս վերջինիս տվյալ ամիսներին առաքված ամբողջ էլեկտրական էներգիան վաճառել օր առաջ շուկայում՝ մրցակցային գներով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում