Թրամփը լավատեսություն է հայտնել Մերձավոր Արևելքում խաղաղության հարցում

2 րոպեի ընթերցում

Մինչ Շարմ էլ Շեյխում շարունակվում են անուղղակի բանակցություններն Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լավատեսություն է հայտնել, որ Գազայի հատվածում և, ընդհանուր առմամբ, Մերձավոր Արևելքում հնարավոր է հասնել խաղաղության։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Independent պարբերականը։ 

«Կարծում եմ՝ կա հավանականություն, որ մենք կարող ենք խաղաղության հասնել Մերձավոր Արևելքում նույնիսկ Գազայի սահմաններից դուրս», - ասել է Թրամփն Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում։ 

Նա նաև նշել է, որ համաձայնագրի կնքումը շատ մոտ է։

Իր հերթին, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարել է, որ երկիրը «զգուշավոր լավատեսություն» ունի Թրամփի միջնորդությամբ մեկնարկած հրադադարի համաձայնագրի առումով։

Նեթանյահուն ընդունել է Թրամփի ծրագիրը, որը նախատեսում է պատանդների անհապաղ ազատ արձակում: Ծրագիրը նաև նախատեսում է Գազայի անցում միջազգային կառավարման ներքո  և ՀԱՄԱՍ-ի զինաթափում՝ պայմաններ, որոնք զինյալները դեռևս չեն ընդունել։

Իսրայելի վարչապետի գրասենյակի աղբյուրները The Jerusalem Post-ին հայտնել են, որ այս պահին քննարկումները կենտրոնացած են ավելի քիչ վիճելի հարցերի վրա, որտեղ կա լայն համաձայնություն։

Հայերեն Русский

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը