Գյումրու թատրոնը Ղազախստանի «QITFest» միջազգային փառատոնից վերադարձել է հատուկ մրցանակով

2 րոպեի ընթերցում

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը Ղազախստանի Կոստանայ քաղաքում անցկացված «QITFest» միջազգային թատերական փառատոնից վերադարձել է հատուկ մրցանակով։ Թատրոնը փառատոնին մասնակցել  է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, պարգևատրվել է Ի. Օմարովի անվան հատուկ մրցանակով, ստացել է նաև դրամական պարգև։ 

Մրցութային այս փառատոնին մասնակցել են 15 երկրներ։ Այն անցկացվել է Ի. Օմարովի անվան Կոստանայի շրջանային ղազախական դրամատիկական թատրոնում։ Փառատոնի նպատակն է՝ պահպանել, զարգացնել և տարածել թատերական արվեստի լավագույն ձեռքբերումները, ինչպես նաև խթանել միջազգային մշակութային համագործակցությունը։

Հայաստանից փառատոնի կազմակերպիչների կողմից ընտրվել էր Գյումրու դրամատիկական թատրոնը՝ ներկայացնելու ազգությամբ լեհ, աշխարհահռչակ դրամատուրգ Սլավոմիր Մրոժեկի «Տունը սահմանին» պիեսը։ Ներկայացման բեմադրությունը թատրոնի երիտասարդ  ռեժիսոր Արտուշ Միքայելյանինն է: Ներկայացումը նախորդ տարի արժանացել էր «Արտավազդ» ազգային թատերական մրցանակին՝ «Լավագույն երիտասարդական ներկայացում» անվանակարգում։

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ փառատոնն առաջին անգամ է անցկացվել մրցութային ձևաչափով, և Հայաստանից մասնակից ներկայացումը ընտրվել է կազմակերպիչների կողմից։ 

«Մեր ներկայացման առանձնահատկությունն այն է, որ նույնիսկ եթե լեզուն չհասկանա, հանդիսատեսը սյուժեն լիարժեք ընկալում է։ Փառատոնում կարևոր էր ոչ միայն արտահայտչականությունը, այլև մտքի խորությունը։ «Տունը սահմանին»-ը ստեղծագործություն է՝ խորհելու և արժեւորելու ժամանակակից խնդիրները»,-նշեց Լյուդվիգ Հարությունյանը։

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում