Առևտրային կազմակերպության տնօրենը տարբեր պաշտոնյաներին կաշառք է տվել. քրեական վարույթը դատարանում է

4 րոպեի ընթերցում

Հիմնավորվել է, որ առևտրային կազմակերպության տնօրենը ինչպես անձամբ, այնպես էլ խմբի կազմում, իր օգտին ապօրինի գործողություններ կատարելու դիմաց կաշառք է տվել տարբեր պաշտոնատար անձանց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից՝ ներկայացնելով մանրամասներ.

«Առևտրային կազմակերպության տնօրենը, գործելով խմբի կազմում, Երևան քաղաքում կառուցվող շինության գազամատակարարման աշխատանքների իրականացման ժամկետանց տեխնիկական պայմանների հետ կապված խնդիրները կարգավորելու և անհրաժեշտ փաստաթղթերին ընթացք տալու համար 2024թ. ընթացքում Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձին տվել է 2 մլն ՀՀ դրամ կաշառք: Բացի այդ, իր ընկերության միջոցով ևս 5 տարբեր հասցեներում կատարված թերի աշխատանքների ու շահագործման վերաբերյալ համապատասխան թույլտվություններ տալու համար 2024 թվականին ընդհանուր շուրջ 500.000 ՀՀ դրամ կաշառք է տվել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի պաշտոնատար անձանց»:

Նախաքննությամբ բացահայտվել են նաև 2024թ. հոկտեմբերին նշված կազմակերպության տնօրենի կողմից  առևտրային կազմակերպությունների աշխատակիցներին ընդհանուր 300.000 ՀՀ դրամ կաշառք տալու դեպքեր՝ պետության կարիքների համար գազաբաշխիչ կայանի կառուցմանը վերաբերող համապատասխան փաստաթղթերը կեղծելու և դրանցում աշխատանքներն  ավարտված լինելու մասին  իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ ներառելու համար: Բացի այդ, կազմակերպության տնօրենը համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում առանց համապատասխան թույլտվության շինարարական աշխատանքներ իրականացնելու և ապօրինի կոյուղատար կառուցելու պայմաններում իրեն վարչական պատասխանատվության չենթարկելու համար 2024թ. ընթացքում 400.000 ՀՀ դրամ կաշառք է տվել Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներին:

Պարզվել է նաև, որ 2025թ. հունվարին նշված կազմակերպության տնօրենն այլ անձի հետ նախնական համաձայնությամբ ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պաշտոնյային առաջարկել է կաշառք տալ՝ առանց օրենքով սահմանված հիմքերի առկայության իր մատնանշած անձին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու գործընթացը կազմակերպելու համար:

Քրեական վարույթի շրջանակում բացահատվել է նաև ՀՀ ՆԳՆ կարիքների համար հայտարարվելիք մրցույթներին նույն անձին պատկանող ընկերության՝ հաղթող ճանաչվելու գործընթացն ապահովելու և դրա դիմաց ստացվելիք եկամուտից ՆԳՆ պաշտոնյային կաշառք տալու վերաբերյալ համաձայնություն ձեռք բերելու դեպք: 

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար առևտրային կազմակերպության տնօրենին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ), 436-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (2 դրվագ), 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (5 դրվագ) և 437-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, որը հետագայում փոխարինվել է տնային կալանքով և գրավով:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը