Եգիպտոսում կշարունակվեն Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև անուղղակի բանակցությունները

2 րոպեի ընթերցում

Գազայի հատվածում պատերազմի ավարտին ուղղված ամերիկյան ծրագրի վերաբերյալ անուղղակի բանակցությունները, որոնք սկսվել են հոկտեմբերի 6-ին Շարմ էլ Շեյխում, կշարունակվեն նաև հոկտեմբերի 7-ին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Պաղեստինցի և եգիպտացի պաշտոնյաները լրատվամիջոցին հայտնել են, որ քննարկումների առանցքում «տեղում համապատասխան պայմանների» ստեղծումն է իսրայելցի բոլոր պատանդների և պաղեստինցի մի շարք բանտարկյալների փոխանակման համար։ 

Մինչ Եգիպտոսում հոկտեմբերի 6-ին ընթանում էին բանակցությունները, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը լրագրողներին ասաց, որ համաձայնության հասնելու «իսկապես լավ հնարավորություն կա», և որ դա կլինի տևական համաձայնագիր։

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ մասամբ համաձայն է խաղաղության ամերիկյան ծրագրի առաջարկների հետ, սակայն չի արձագանքել մի քանի հիմնական պահանջների, այդ թվում՝ իր զինաթափմանը և Գազայի կառավարման գործում ապագայում որևէ կերպ չմասնակցելուն։ 

Եգիպտոսի և Կատարի պաշտոնյաները կշարունակեն առանձին հանդիպումներն Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունների հետ։ Բանակցություններին ավելի ուշ կմիանան նաև ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, Թրամփի փեսա Ջարեդ Քուշները և Կատարի արտգործնախարար շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման ալ Թանին։

Հոկտեմբերի 7-ին լրանում է 2023 թվականին ՀԱՄԱՍ-ի զինյալների՝ Իսրայելի վրա հարձակման երկու տարին։ Այդ հարձակման հետևանքով զոհվել էր 1200 մարդ, 251 մարդ գերեվարվել էր։ Իսրայելական պատասխան ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 67 160-ի։ 

Հայերեն Русский

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը