Աշխարհ

Մադագասկարում նշել են ճգնաժամի կարգավորման շուրջ երկխոսության մեկնարկի ամսաթիվը

1 րոպեի ընթերցում

Մադագասկարում նշել են ճգնաժամի կարգավորման շուրջ երկխոսության մեկնարկի ամսաթիվը

Մադագասկարի գործող նախագահ Անդրի Ռաձուելինայի կողմնակիցների և հակառակորդների միջև ազգային երկխոսությունը կսկսվի հոկտեմբերի 7-ին՝ երկրի սուր ներքաղաքական ճգնաժամը լուծելու համար։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հաղորդում է Midi Madagasikara-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։

Երկխոսությունը նախատեսվում է անցկացնել Իվատուի միջազգային կոնֆերանսների կենտրոնում: Քաղաքական կուսակցություններից բացի, երկխոսությանը կմասնակցեն խոշոր բիզնեսների ներկայացուցիչներ, պետական ​​պաշտոնյաներ, փաստաբաններ և բժիշկներ:

Սեպտեմբերի 25-ից Մադագասկարում տեղի են ունենում երիտասարդական բողոքի ցույցեր: Սկզբում անկարգությունների կազմակերպիչները, որոնք իրենց անվանում էին «Z սերունդ», պնդել են, որ բողոքում են էլեկտրաէներգիայի և ջրի անջատումների հաճախակիության աճի դեմ, սակայն նրանց բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների, թալանների և ոստիկանության ու ժանդարմերիայի հետ բախումների: Հետագայում ցուցարարները սկսել են քաղաքական պահանջներ ներկայացնել, այդ թվում՝ կառավարության և պետության ղեկավարի հրաժարականը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում