Ծանրորդ Գոռ Սահակյանը աշխարհի առաջնության պոկում վարժության արծաթե մեդալակիր է
1 րոպեի ընթերցում

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյանն աշխարհի առաջնությունում 2-րդն է պոկում վարժությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նորվեգական Ֆյորդե քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության տղամարդկանց 71 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Գոռ Սահակյանը պոկում վարժությունում երկու հաջող մոտեցում ունեցավ և բարձրացրեց 150, 154 կգ: Այս վարժությունում նա դարձավ արծաթե մեդալակիր:
Հրում վարժությունում Սահակյանը երեք մոտեցումներն էլ անհաջող էին: Հայ ծանրորդը երկամարտում զրո ստացավ:
Կարդացեք հոդվածը` Türkçe