Իրանն ու Ղազախստանը մտադիր են ընդլայնել տնտեսական համագործակցությունը

2 րոպեի ընթերցում

Իրանում Ղազախստանի դեսպան Օնթալափ Օնալբաևը հայտարարել է, որ Աստանան պատրաստակամ է ընդլայնել տնտեսական համագործակցությունն Իրանի հետ, մասնավորապես՝ գյուղատնտեսության, արդյունաբերության, զբոսաշրջության և ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտներում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է իրանական IRNA լրատվականը։

Նշվում է, որ դեսպանը, ելույթ ունենալով Ղազախստանի և Իրանի Լորեստան նահանգի ներկայացուցիչների միջև կայացած գործարար հանդիպման ժամանակ, նշել է, որ Ղազախստանի գյուղատնտեսության և սննդի արդյունաբերության ոլորտում գործում է ավելի քան 650 ընկերություն, ինչը զգալի հնարավորություններ է ստեղծում իրանական բիզնեսի համար՝ առևտրով զբաղվելու և համատեղ ներդրումներ կատարելու համար։ 

Իրանական լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Օնալբաևը բարձր է գնահատել երկու երկրների միջև դրական քաղաքական հարաբերությունները՝ նշելով, որ պատմական և մշակութային կապերը կարող են նպաստել երկկողմ տնտեսական և մշակութային համագործակցությանը։ 

Նա ընդգծել է Ղազախստանի գյուղատնտեսական լայն հնարավորությունները և տեխնոլոգիական առաջընթացը, մասնավորապես՝ արհեստական ​​բանականության օգտագործումը գյուղատնտեսական հողերի կառավարման և արժեք ավելացնող արդյունաբերությունների զարգացման գործում։ 

«Մեր նպատակը միայն հումքի վաճառքը չէ. մենք ձգտում ենք բարձրացնել արժեքը վերամշակող արդյունաբերությունների միջոցով»,-նշել է նա։ 

Դեսպանը նաև քննարկել է Ղազախստանից Իրան և այլ երկրներ ցորենի և գարու արտահանման հարցը՝ պաշտպանելով հեղինակավոր ապրանքանիշների ստեղծումը և մաքսային գործընթացների արդյունավետությունը՝ արտահանումը մեծացնելու և օտարերկրյա ներդրողներ ներգրավելու համար։ 

Հաղորդվում է, որ հանդիպումից հետո Լորեստանի Առևտրի պալատի դեպարտամենտը և Իրան-Ղազախստան համատեղ պալատը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ ուղղված տնտեսական և առևտրային հարաբերությունների խթանմանը։

Հայերեն

ԱԽ քարտուղարը մասնակցել է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին նվիրված համաժողովին

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. Կոբախիձե

Լեհաստանը Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում հատուկ գործողություն է իրականացնում

Իրանում ՀՀ դեսպանը Մեջլիսի պատգամավորներին ներկայացրել է ԹՐԻՓՓ ուղու շուրջ վերջին պայմանավորվածությունները

Երևանում ինքնագլորով երթևեկող 27-ամյա երիտասարդի մոտ խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվել

ԱԺ նախագահը հայտնել է նոր Սահմանադրությամբ հայերենի պետական կարգավիճակն անփոփոխելի դարձնելու մասին

Ղազախստանում սահմանադրական կարգը բռնի փոխելու մեղադրանքով 10 մարդ է ձերբակալվել

ՌԴ նախագահն Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը

ԿԲ-ն կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

Նախարարը վստահեցնում է՝ կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր փոփոխությունները կլինեն միայն բարձրացման ուղղությամբ