Իրավունք

Աննա Վարդապետյանն ընդունել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի գլխավորած պատվիրակությանը

2 րոպեի ընթերցում

Աննա Վարդապետյանն ընդունել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի գլխավորած պատվիրակությանը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազի տեղակալ Պյոտր Գորոդովի գլխավորած պատվիրակությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ դատախազությունը՝ մանրամասնելով, որ  պատվիրակությունը Հայաստան է ժամանել մասնակցելու Երևանում կայացած՝ Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի հոբելյանական՝ 10-րդ նիստին: 

Աննա Վարդապետյանը ողջունել է Ռուսաստանի Դաշնության գործընկերոջը ՀՀ գլխավոր դատախազությունում և կարևորել երկու երկրների իրավապահ կառույցների միջև համագործակցության մակարդակը: 

«Վստահ եմ, որ այսօր ընդունված որոշումները կնպաստեն Խորհրդի շրջանակներում համատեղ աշխատանքների արդյունավետության բարձրացմանը։ Խորհուրդը ստեղծելիս՝ ԱՊՀ անդամ պետությունները ճանաչել են, որ կոռուպցիան սպառնալիք է ցանկացած պետության անվտանգության համար, մեծ նշանակություն են տվել կոռուպցիայի դեմ պայքարում համագործակցության զարգացմանն ու ձգտել են համակարգել այն՝ գիտակցելով, որ կոռուպցիայի դեմ պայքարը պահանջում է համատեղ և արդյունավետ մեխանիզմներ ու ջանքեր։ Հետևաբար, ՀՀ գլխավոր դատախազության կողմից Խորհրդի նախագահությունը ստանձնելը արդյունավետ համագործակցության ևս մեկ հնարավորություն է»,-նշել է Աննա Վարդապետյանը: 

Նշվում է, որ ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ Պյոտր Գորոդովը շնորհակալություն է հայտնել Աննա Վարդապետյանին հյուրընկալության և Խորհրդի հոբելյանական նիստը բարձր մակարդակով կազմակերպելու համար, շնորհավորել է Աննա Վարդապետյանին՝ Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նախագահությունը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: 

Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում