Տնտեսություն

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են հարկային քաղաքականությանը վերաբերող հարցեր

1 րոպեի ընթերցում

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են հարկային քաղաքականությանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ կայացել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են առաջիկա տարիների հարկային քաղաքականության հայեցակարգային ուղղությունները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, ներկայացվել են իրականացված վերլուծությունների արդյունքները և առաջարկվող լուծումները, որոնք միտված են հարկային քաղաքականության արդյունավետության բարձրացմանը։

Խորհրդակցության մասնակիցները փոխանակել են կարծիքներ, ինչպես նաև ներկայացրել իրենց դիտարկումներն ու առաջարկությունները։

Ըստ աղբյուրի՝ վարչապետ Փաշինյանը հանձնարարել է օրենսդրական լուծումներ առաջարկել և ներկայացնել դրանք Կառավարության հաստատմանը։ Վարչապետը նաև ընդգծել է ոլորտի շարունակական կատարելագործման անհրաժեշտությունը՝ հանձնարարելով շարունակել քննարկումները և նոր գաղափարների մշակումը շահագրգիռ գերատեսչությունների ներգրավմամբ։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում