Շահագործման է հանձնվել Հյուսիս-հարավ ճանապարհի 8 կիլոմետր երկարությամբ հատված

1 րոպեի ընթերցում

Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող մոտ 8 կմ երկարությամբ նոր կառուցված ճանապարհահատվածն այսօր հանձնվեց շահագործման։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, ընդգծելով, որ 8 կմ ճանապարհահատվածը ասֆալտապատված է 3 շերտով։

«Արգելափակոցները և ճանապարհային նշանները տեղադրված են։ Ճանապարհը գծանշված է, անվտանգային էլեմենտներով կահավորված։ Առաջիկայում պատրաստ կլինի նաև լուսավորության համակարգը»,- նշված է ՀՀ ՏԿԵ նախարարության տարածած հաղորդագրության մեջ: 

Ճանապարհը կառուցվել է ՀՀ պետական բյուջեի և Ասիական զարգացման բանկի վարկային միջոցներով։ Շինարարությունն արժեցել է շուրջ 22 մլն ԱՄՆ դոլար։

Աշխատանքները մեկնարկել էին 2023 թվականի հունվարից։

Հայերեն العربية English Русский