Մշակույթ

Մշակույթ և ազգային խոհանոց. Ապարանում կանցկացվի Հայաստանի ազգային փոքրամասնությունների օրվան նվիրված միջոցառում

1 րոպեի ընթերցում

Մշակույթ և ազգային խոհանոց. Ապարանում կանցկացվի Հայաստանի ազգային փոքրամասնությունների օրվան նվիրված միջոցառում

Ապարանի մշակույթի տանը հոկտեմբերի 5-ին տեղի կունենա Հայաստանի ազգային փոքրամասնությունների օրվան նվիրված միջոցառում, որն իրականացնում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիան՝ ՀՀ կառավարության աջակցությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ավանդական դարձած միջոցառումն այս տարի կունենա 2 ուղղվածություն՝ մշակույթ և ազգային խոհանոց։

Ժամը 13։00-ին Ապարանի մշակույթի տան դահլիճում ազգային երգի և պարի խմբերը հանդես կգան տոնական համերգային ծրագրով։ Այնուհետև, հատուկ պատրաստված գաստրոտաղավարում համայնքներից յուրաքանչյուրը կներկայացնի իր ազգային խոհանոցը։

Այցելուները հնարավորություն կունենան համտեսելու ինչպես նախապես պատրաստված, այնպես էլ տեղում պատրաստվող ազգային ուտեստներ, կներկայացվեն դրանց բաղադրատոմսերը և պատրաստման եղանակները:

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում