ՀՀ ԲՏԱ նախարարությունը և Meta-ն քննարկում են թվային համագործակցության խորացման ուղիները

2 րոպեի ընթերցում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է Meta ընկերության ներկայացուցիչներին՝ քննարկելու համար թվային քաղաքականության ոլորտում համագործակցության խորացման ուղիները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, քննարկման առանցքում են եղել արհեստական բանականության (ԱԲ) տեխնոլոգիաների ներուժը՝ հասարակության և տնտեսության զարգացման համար, ինչպես նաև երեխաների առցանց անվտանգության վերաբերյալ իրազեկման ծրագրերի կարևորությունը։

Հանդիպման ընթացքում կարևորվել է Հայաստանի և Meta-ի միջև կառուցողական երկխոսության հաստատման և շարունակական զարգացման անհրաժեշտությունը։

Ըստ աղբյուրի՝ կողմերն ընդգծել են թվային էկոհամակարգում ի հայտ եկող մարտահրավերներին արձագանքելու նպատակով պարբերական քննարկումների կարևորությունը՝ սահմանելով գործնական քայլեր առցանց հարթակներում դիմադրողականությունն ու վստահությունը բարձրացնելու համար։

Քննարկման հիմնական թեմաներն են եղել արհեստական բանականության (ԱԲ) տեխնոլոգիաների կիրառումը՝ տնտեսության զարգացման նպատակով, մասնավորապես, տեղական նորարարության և բիզնեսի խթանման հնարավորությունների դիտարկմամբ, ինչպես նաև երեխաների անվտանգությունն առցանց միջավայրում՝ ընդգծելով նրանց և ծնողների թվային գրագիտության բարձրացմանն ուղղված համատեղ ջանքերի անհրաժեշտությունը։

Նշվում է, որ նախարար Հայրապետյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ խորացնելու կառուցողական փոխգործակցությունը համաշխարհային տեխնոլոգիական առաջատարների հետ՝ ընդգծելով նման համագործակցությունների կարևորությունը երկրի համապարփակ թվային վերափոխման ռազմավարության շրջանակում:

Meta-ի ներկայացուցիչները, իրենց հերթին, հաստատել են շարունակական երկխոսության և փորձի փոխանակման պատրաստակամությունը՝ աջակցելով Հայաստանի թվային առաջընթացին և ԱԲ էկոհամակարգի զարգացմանը։

Ամփոփելով՝ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել համատեղ մշակել հետագա քայլերը՝ ուղղված Հայաստանի թվային միջավայրի ամրապնդմանն ու ավելի անվտանգ և  նորարարական առցանց միջավայրի ձևավորմանը:

Հայերեն Русский

Երևանի Աղի լճի հարակից տարածքը նոր տեսք կունենա, կառուցվելու է սպորտային հրապարակ

«Լամբադա» կամրջի հիմնանորոգումը նախատեսվում է ավարտել դեկտեմբերի 28-ին, երթևեկելի հատվածը՝ նոյեմբերի 1-ին

Սիբիրում արջի հարձակման հետևանքով մեկ ամսում հինգերորդ մարդն է զոհվել

Իսրայելի մշակույթի նախարարը սպառնում է Գազայի մասին ֆիլմի պատճառով իսրայելցի կինոգործիչներին զրկել քաղաքացիությունից

Ծավ բնակավայրի խմելու ջրում սնդիկի պարունակության գերազանցում է արձանագրվել․ ՀՎԿԱԿ

ԱԺ-ում քննարկվում է կառավարության անդամի երդման տեքստի վերախմբագրման հարցը

Վահրամաբերդում հիմնանորոգվել է երկու փողոց

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 10-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը

Ինդոնեզիայում փրկարարները լաստանավի վթարից հետո փնտրում են 130 կորած անձանց

Երևանում ապօրինի ավտոկայանատեղիների խնդիրը պետք է լուծվի․ Տիգրան Ավինյան