Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանն ու Ժակով Միլատովիչը քննարկել են Հայաստանի և Չեռնոգորիայի համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանն ու Ժակով Միլատովիչը քննարկել են Հայաստանի և Չեռնոգորիայի համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոպենհագենում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի նախագահ Ժակով Միլատովիչի հետ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Չեռնոգորիայի միջև բազմոլորտ համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր։ Կողմերը հեռանկարային են համարել առևտրատնտեսական և զբոսաշրջության ոլորտներում փոխգործակցության խորացումը և պայմանավորվել են այդ ուղղություններով իրականացնել հետևողական քայլեր։

Չեռնոգորիայի նախագահը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը՝ վստահություն հայտնելով, որ այն կբացի զարգացման լայն հնարավորություններ տարածաշրջանի համար։

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել երկխոսությունը բարձր մակարդակի փոխայցելությունների շրջանակում:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում