Հիվանդանոցի տնօրենը հաշվապահին կարգադրել է չվճարել պարտավորությունները՝ դիտավորությամբ պայմաններ ստեղծելով դատական կարգով գումարի բռնագանձման համար

3 րոպեի ընթերցում

Հիմնավորվել է, որ «Հրազդանի հիվանդանոց» պետական փակ բաժնետիրական ընկերության տնօրենի պաշտոնը զբաղեցրած անձն իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և շահադիտական նպատակներով չի կատարել ծառայողական պարտականությունները, որի  հետևանքով էական վնաս է պատճառել  ընկերության օրինական շահերին: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից, հավելելով, որ վերոնշյալ անձը նաև կազմակերպել է հանցավոր ճանապահով ձեռք բերված գույքի ծագումն ու պատկանելությունը թաքցնելու նպատակով այն օրինականացնելը (փողերի լվացումը), որի արդյունքում գույքի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցվել է  որդուն: 

Մասնավորապես՝ նպատակադրվելով իր հետ փոխկապակցված անձանց հետ նախնական համաձայնությամբ անհամեմատ ցածր գնով ձեռք բերել վերը նշված ՊՓԲ ընկերությանը պատկանող թիվ 2 մասնաշենքը և տեղյակ լինելով հիվանդանոցի ֆինանսական պարտավորությունների մասին, տնօրենը, ընկերությունում բավարար միջոցների առկայության պայմաններում, որևէ միջոց չի ձեռնարկել պարտքի մարման ուղղությամբ և գլխավոր հաշվապահին կարգադրել է չվճարել պարտավորությունները՝ դրանով իսկ դիտավորությամբ պայմաններ ստեղծելով դատական կարգով գումարի բռնագանձման համար։ 

Դրանից հետո ԴԱՀԿ ծառայությունում հարուցված կատարողական վարույթով արգելանք է կիրառվել թիվ 2 մասնաշենքի վրա, և այն դրվել է աճուրդի, որին մասնակցել է տնօրենի որդու ընկերը: Վերջինս աճուրդում ճանաչվել է հաղթող և շուրջ 31.000.000 ՀՀ դրամ շուկայական արժեքով մասնաշենքը ձեռք է բերել անհամեմատ ցածր՝ 1.925.000 ՀՀ դրամով, որից հետո կնքված ձևական բնույթ կրող առուվաճառքի պայմանագրով գույքի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցել է տնօրենի որդուն:   

Տնօրենի հանցավոր գործողությունների հետևանքով «Հրազդանի հիվանդանոց» ՊՓԲ ընկերությունը զրկվել է առանձնապես խոշոր չափերով՝ 31.000.000 ՀՀ դրամ շուկայական արժեքով գույքն իր հայեցողությամբ տնօրինելու հնարավորությունից, իսկ գույքի օտարումից ստացել է ընդամենը 1.925.000 ՀՀ դրամի չափով եկամուտ։

Վերը նշված հանցավոր արարքների համար «Հրազդանի հիվանդանոց» ՊՓԲ ընկերության տնօրենին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 308–րդ հոդվածի 2–րդ մասով և 38–190–րդ հոդվածի 3–րդ մասի 1–ին կետով, իսկ նրա որդուն և որդու ընկերոջը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 190–րդ հոդվածի 3–րդ մասի 1–ին կետով: 

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում.  հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

ԱՄՆ-ն չափազանց կենտրոնացած է Մերձավոր Արևելքի վրա և բավարար ճնշում չի գործադրում ՌԴ-ի վրա. Զելենսկու հարցազրույցը BBC-ին

Հայաստանի պատվիրակությունը մասնակցում է Հակադոպինգային համաշխարհային կազմակերպության տարեկան գագաթնաժողովին

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հանդիպումը շարունակվում է հանձնաժողովների աշխատանքների ձևաչափով

Անահիտ Մանասյանը վարպետաց դաս է անցկացրել Հայաստանի Եվրոպական համալսարանում

Եվրոպական ինդեքսները նվազել են - 26/11/26

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են - 26/11/26

Նավթի գներն աճել են - 26/11/26

«Երևանյան բեսթսելեր»․ «Իշխանության 48 օրենքները»՝ առաջատար. մանկական. հոկտեմբեր, 2026

Ինչո՞ւ է նույն դեղամիջոցը տարբեր մարդկանց օրգանիզմին տարբեր ազդեցություն ունենում. գենետիկայի դերը բժշկությունում

ԵՄ ղեկավարները գագաթնաժողովի ընթացքում բյուջեի շուրջ համաձայնության չեն հասել