ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը Դուբայում մասնակցել է Կանաչ տնտեսության 11-րդ համաշխարհային գագաթնաժողովին

2 րոպեի ընթերցում

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը Դուբայում մասնակցել է Կանաչ տնտեսության 11-րդ համաշխարհային գագաթնաժողովին՝ ներկայացնելով Հայաստանի տեսլականն ու քայլերը կանաչ և կայուն ապագայի կառուցման ուղղությամբ։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:

«Հայաստանի համար կանաչ տնտեսությունը ոչ միայն քաղաքական ուղղություն է, այլև զարգացման նոր մոդել, որը միավորում է բարեկեցությունը, բնապահպանական կայունությունն ու սոցիալական ներառականությունը։ Սա երկրի համար կենսական անհրաժեշտություն է․ 2021–2026 թթ. կառավարության ծրագրում այն հռչակվել է որպես ռազմավարական առաջնահերթություն»,- նշել է նախարարը:

Ըստ աղբյուրի՝ Հայաստանում զարգանում են շրջանաձև տնտեսության լուծումներ, խթանվում է կայուն շարժունակությունը, ներդրվում են ֆինանսական մեխանիզմներ կանաչ ներդրումների համար։

Կարևոր քայլ է Կանաչ Տաքսոնոմիայի ընդունումը, որը հստակ ուղեցույց է ներդրողների և քաղաքական պատասխանատուների համար։

Պետական բյուջեում ներդրվում է նաև կլիմայական ֆինանսավորման հետևման համակարգ՝ ապահովելով թափանցիկություն և արդյունավետ կառավարում։

«Հայաստանի մոտեցումը հիմնված է այն համոզման վրա, որ բնապահպանական կայունությունը անբաժան է տնտեսական մրցունակությունից ու սոցիալական արդարությունից։

Միաժամանակ ընդգծվել է, որ կանաչ անցումը հնարավոր է միայն միջազգային համագործակցության շնորհիվ։ Հայաստանը պատրաստ է կիսվել իր փորձով և նպաստել համաշխարհային ջանքերին՝ արագացնելու կանաչ տնտեսության անցումը»,- իր ելույթը եզրափակել է նախարարը:

Հայերեն Русский

Կապան-Գորիս ավտոճանապարհի ոլորաններին միկրոավտոբուս է կողաշրջվել. վարորդն ու ուղևորները տեղափոխվել են ԲԿ

Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով

Google-ի գլխավոր էջում այսօր Հայաստանի դրոշն է

Կատարը չի կառուցի Հորմուզի նեղուցը շրջանցող գազատարներ

Կեցցե՜ ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ակնկալում է խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ․ Մարկո Ռուբիոյի շնորհավորանքը ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ

ՆԳ նախարարությունը ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը

Երևանում ավտոբուսային երթուղիները սեպտեմբերի 21-ին աշխատում են փոփոխված ուղղություններով

Սա մեր ձեռքբերումների անվիճելի գագաթնակետն է. Ռուբեն Ռուբինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության տարեդարձի առթիվ

Քաղաքացիները շնորհավորում են Հայաստանի Անկախության օրվա առթիվ