Կենսաթոշակները 3000–3500 դրամով կարող են բարձրանալ. անկանխիկ առևտրից հետվճարի չափը կդառնա 20 տոկոս

2 րոպեի ընթերցում

Հայաստանում կենսաթոշակառուներին և նպաստառուներին անկանխիկ առևտրից տրվող հետվճարի չափը 12 տոկոսից կդառնա 20 տոկոս՝ հնարավորություն ընձեռելով 3000–3500 դրամի չափով բարձրացում ապահովել:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը: 

«Մենք 2026թ հունվարի 1-ից հետվճարի սահմանաչափերը վերանայելու ենք դեպի վերև: Այսօր գործող 12 տոկոսի փոխարեն մենք այն սահմանելու ենք 20 տոկոսի չափով, որը միջինում կենսաթոշակները բարձրացնելու է մոտավորապես 3000–3500 դրամի սահմաններում: Միջին հետվճարը 12 տոկոսի պայմաններում մոտ 4000 դրամ է:  Կենսաթոշակ և նպաստ ստացող քաղաքացիները կարող են ինքնուրույն, կատարելով անկանխիկ առևտուր, բարձրացնել իրենց կենսաթոշակներն ու նպաստները»,–ասաց Թորոսյանը: 

Նրա կարծիքով՝ սա 2026 թվականին շատ կարևոր ձեռքբերում է լինելու պետության ու բոլոր կենսաթոշակառուների, նպաստառուների համար: Նախարարը ևս մեկ անգամ կոչ արեց կենսաթոշակն ու նպաստը չկանխիկացնել, այլ առևտուրն անել անկանխիկ: 

2024-ի սեպտեմբերի 1-ից կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից օգտվող քաղաքացիներին հնարավորություն էր տրվել ապրանքների և (կամ) ծառայությունների ձեռքբերման դիմաց անկանխիկ վճարումներից ստանալ ավելի մեծ չափով հետվճար։

Անկանխիկ վճարումների դեպքում հետվճարի չափը սահմանվել էր 12 %` նախկին 10%-ի փոխարեն, իսկ հետվճարի առավելագույն չափը՝ 6000 դրամ՝ նախկին 5000 դրամի փոխարեն։ 

Հայերեն

ՀՀ ՊԵԿ նախագահը մասնակցել է ՀՄԿ Խելացի մաքսատուն ծրագրի (Smart Customs Project) գլոբալ միջոցառմանը

Ազգային ժողովի նիստ

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Հնդկաստանում քննարկել է առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները

Ուկրաինայի շուրջ բանակցությունները չեն նշանակում հրադադար. Պեսկով

Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ G20-ի նախարարական հանդիպմանը

Դեսպան Մկրտչյանը մասնակցել է Վիրջինիայի և Կոլումբիայի դաշնային շրջանի արտահանման խորհրդի կազմակերպած քննարկմանը

Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը հոկտեմբերի 30-ին ունի մեկ մասնակից

«Երևանյան բեսթսելեր». «Ես կարդում եմ Ձեր մտքերը» գիրքն՝ առաջատար. փաստավավերագրական, սեպտեմբեր, 2026

Անահիտ Մանասյանը հավաստագրեր է հանձնել ՀՀ ՄԻՊ հաստատության և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի կազմակերպած վերապատրաստման դասընթացի մասնակից ոստիկաններին

Ջերմուկից 15 կմ հյուսիս-արևելք երկրաշարժ է գրանցվել